Սկիզբը
այստեղ։
Visual Editor -
Shortcuts և Keyboard Shortcuts -
Menu -
Custom -
Directory -
Label - (պիտակ կամ դրոշմ չառաջարկել, այդ բառերը զբաղված են)։
Browser - ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկը կարծեմ թարգմանել էր, բայց չեմ հիշում, թե ինչպես։
Feedback - հետադարձ կա՞պ։
Bookmarklet - էջանի՞շ։
Tab - կարծեմ մի տեղ "ներդիր" բառն էին առաջարկել, դուք ի՞նչ կասեք։
Frame - սա թարգմանել պե՞տք է։
Editor բառը, երբ խոսքը ոչ թե անձի մասին է (խմբագիր) այլ խմբագրման գործիքի, խմբագրի՞չ։ Ի դեպ, edit բառի համար որքանո՞վ է հաջող "խմբագրել" թարգմանությունը:
Default, by default - մեր մասնագիտական գրականությունում ընդունված էր բառացի թարգմանությունը - լռությամբ, թեև համարում եմ, որ այնքան էլ հաջող թարգմանություն չի, ի՞նչ կասեք։
Protocol - արձանագրությունը սազու՞մ է։
Interface - սա թարգմանել պե՞տք է։
Logotip -տարբերանշա՞ն։
Cancel - չգիտեմ որտեղ լսել եմ "չեղարկել" տարբերակը, բայց կասկածելի է։
Save - բառը պահե՞լ,թե՞ հիշել։
Engine-движок բառը - երևի հենց շարժիչ, հա՞։
Converter - փոխարկի՞չ։
Auto, automat, automatically և այդ կարգի այլ բառերը։ Որոշ դեպքերում հնարավոր է լինում "ինքն"-ի հիման վրա հաջող բառեր գտնել, որոշ դեպքերում ոչ։ Օրինակ` autosave բառը - ինքնապահվա՞ծ, ինքնապահպանվա՞ծ։ Միգուցե իմաստ ունի հենց "ավտո-" տերմինն էլ կիրառե՞լ, մանավանդ, որ մասնագիտական գրականություն ավտոմատ տերմինն արդեն վաղուց մտել է (Թյուրինգի ավտոմատ, դետերմինացված ավտոմատ և այլն)։
+
նախորդից անորոշ մնացած բառեր. Visual և Options բառերը։ Options-ի համար երևի կարգավորումներ, հերն էլ անիծած, թե այդ բառը Settings-ի համար է օգտագործվում։ Երևի կարելի է նաև բնութագրեր կամ հատկություններ կամ էլ ինչ-որ միացում-ներոտ բառ։
P.S.
Ասեմ, որ մյուս բառերի թարգմանություններից որոշեցի ընտրել հետևյալ տարբերակները.
Profile - անձնագիր։
Dashboard - կառավահանակ (ահա, թող նոր բառ լինի)։
Theme - առայժմ հենց թեմա, բայց deghin-ը առաջարկում է բավականին հաջող հիմնապատկեր բառը (իմ կարծիքով նույնիսկ շատ ավելի հաջող, քան անգլերեն բնօրինակը)։
Plugin - այնուամենայնիվ ընտրեցի ընդլայնիչ։
Backup - չեղած տեղը քայլամն էլ է միրգ, այնպես որ առայժմ պահուստ։
Widget - չի թարգմանվելու։
Reset – կախված կոնտեքստից կամ զրոյացում կամ վերադրում։
Sidebar - կողմնասյուն։
Preview - նախադիտում, նախադիտել։
Import - ներածել։
Export - արտածել։